211652_close_icon
views-count3244 դիտում article-date 21:10 06-09-2017

Ֆրանսիայի ափամերձ բնակավայրերը «Իրմա» փոթորկի հետևանքով մնացել են առանց հոսանքի

Ֆրանսիայի ափամերձ բնակավայրեր Սան Բարտելեմին և Սան Մարտեն «Իրմա» փոթորկի հետևանքով մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Սան Բարտելեմի քաղաքում էլեկտրականության լրիվ անջատում է, կենտրոնական էլեկտրակայանն ընդհանրապես հնարավոր չէ օգտագործել: Աղբյուրը նաև հայտնում է, որ հեղեղումների հետևանքով փլուզումներ են գրանցվել: Որոշ տների տանիքներ քամին քշել է:

Նմանատիպ նյութեր