211652_close_icon
views-count8763 դիտում article-date 19:58 06-09-2017

Չեմ կարծում, որ կարող ենք արգելել Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Սպառազինությունների մեծ մասը մենք ներմուծում ենք Ռուսաստանի Դաշնությունից, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում կլինեն նոր նախաձեռնություններ, որոնք կվերաբերեն այլ երկրներից սպառազինության ներմուծմանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրին, ապա Մանուկյանը նշեց. «Անընդունելի է Ռուսաստանից կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին»: Դիտարկմանը, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք չվաճառի, պատգամավորն այսպես արձագանքեց. «Էնպիսի հարց եք տալիս, չգիտեմ՝ ինչ պատասխանել... Չեմ կարծում, որ մենք կարող ենք արգելել Ռուսաստանին, որ ինքը զենք վաճառի Ադրբեջանին: Որպես պատգամավոր, որպես ՀՀ քաղաքացի՝ ես դեմ եմ, որ Ռուսաստանը, մեր ռազմավարական դաշնակիցը, զենք վաճառի Ադրբեջանին»:

Նմանատիպ նյութեր