211652_close_icon
views-count11232 դիտում article-date 19:34 06-09-2017

Բոլորին է հայտնի, թե ինչ հարցեր են քննարկվելու Էդվարդ Նալբանդյանի հետ. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ասուլիսում ասել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է, սակայն օրը դեռ որոշված չէ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: «Բոլորին հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Նալբանդյանի հետ»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը: Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում:

Նմանատիպ նյութեր