211652_close_icon
views-count3528 դիտում article-date 21:49 06-09-2017

ԻՊ զինյալները փորձել են վերականգնել Դեյր Զորի շրջափակումը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի զինյալները փորձ են արել վերականգնել Դեյր Զորի շրջափակումը: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ չորեքշաբթի երեկոյան զինյալները մի շարք հարձակումներ են իրականացրել` փորձելով ճեղքել ռազմական միջանցքը, որը տանում է դեպի քաղաք: Տեղի է ունեցել ուժեղ պայքար, սակայն ահաբեկիչները չեն կարողացել վերցնել միջանցքը: Մի շարք դիտորդներ նշում են, որ ահաբեկիչները մտադիր են Դեյր Զորում առավել համառ դիմադրություն ցույց տալ:

Նմանատիպ նյութեր