211652_close_icon
views-count9061 դիտում article-date 21:25 06-09-2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական կայքի հարցին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին. [b]Հարց. [/b]Պարո՛ն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե իբր բոլորին հայտնի է` ինչ է քննարկվելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջիկա հանդիպմանը: [b]Պատասխան:[/b] Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների հետևանքով, և բարենպաստ պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Իսկ կարգավորումը հիմնված է լինելու համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ներկայացված երեք սկզբունքների և տարրերի վրա, ինչը որպես գլխավոր տարր ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը:

Նմանատիպ նյութեր