211652_close_icon
views-count7918 դիտում article-date 18:46 06-09-2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կարող են Ադրբեջանին զենքի մատակարարման արգելք դնել. Շավարշ Քոչարյան

«Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք զենք չվաճառեն Ադրբեջանին, ապա այլ պետություններ կանեն: Ես առաջարկել էի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են և ունեն բավարար ներուժ, հնարավորություն, փորձեն հասնել նրան, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում զենքի մատակարարման էմբարգո դրվի: Դա կլիներ հարցի լուծում, որևէ պետություն չէր կարողանա ասել, որ եթե ես չվաճառեմ, ուրիշից կգնեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորվարժություններին Հայաստանի չմասնակցության շուրջ քննարկումներին, ԱԳ փոխանարարն ասաց. «Այս իրարանցումն ընդհանրապես չեմ հասկանում»: Նա բամբասանք որակեց ասեկոսեները, թե Մոսկվան է խանգարել Հայաստանի մասնակցությանը Վրաստանում սեպտեմբերի 3-11 անցկացվող Agile spirit 2017 զորավարժություններին: «Նախկինում եղել են ավելի լայնածավալ զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել է: Պարտադիր չէ, որ Հայաստանը բոլոր միջոցառումներին մասնակցի: Ի տարբերություն ՀԱՊԿ-ի մնացած անդամների՝ մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր