211652_close_icon
views-count2822 դիտում article-date 18:34 06-09-2017

Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը: Հարկ է նշել, որ ամրոցի Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը: Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռևս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին: Երևանի քաղաքապետը նաև գրառում է կատարել ամրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր