211652_close_icon
views-count7234 դիտում article-date 17:58 06-09-2017

Եվրամիությունը «թուղթն ու թանաքը» պատրաստում է Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու համար. Սվիտալսկի

«Ես հենց նոր եմ վերադարձել Բրյուսելից, առավոտյան՝ ժամը 5-ին, իջել եմ Երևան և պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցները, այն մարդկանց հետ ում հետ ես հանդիպել եմ Բրյուսելում, որոնք պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար բոլոր անհրաժեշտ բաները նախապատրաստելու հարցում, ամեն ինչ իր հետագծով առաջ է շարժվում»,- այս մասին այսօր «Հիլթն» հյուրանոցում «էրասմուս+» ծրագրի շրջանակներում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է [url=http://armtimes.com/hy/article/119856]Armtimes.com[/url]-ը: «Մեր կողմից՝ ԵՄ-ի կողմից, մենք ամեն ինչ պատրաստում ենք և՛ թուղթը, և՛ թանաքը՝ ստորագրելու նոր համաձայնագիրը նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովի ընթացքում»,- հայտարարեց Պյոտոր Սվիտալսկին:

Նմանատիպ նյութեր