211652_close_icon
views-count75291 դիտում article-date 14:47 06-09-2017

Արաբկիրի թաղապետարանը Մոնումենտում ծառերի սպանդ իրականացնող Շուռիկին «տերևաթափ արեց». գործով զբաղվում է դատախազությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանի կոմունալ և բնապահպանության բաժինների աշխատակիցները կանխել են Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ ծառերի սպանդ իրականացնող, ժողովրդի կողմից «Շուռիկ» մականունը ստացած «ծառերի մանյակի» հերթական ապօրինությունները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղապետարանում տեղեկություններ են ստացել, որ Շուռիկը նշված հատվածում բերել և տեղադրել է վագոն-տնակ, որպեսզի հետագայում սպանդի ենթարկված ծառերի հատվածը վերածի բետոնե զանգվածի, որտեղ կառուցելու է ինչ-որ շինություն։ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանի կարգադրությամբ թաղապետարանի աշխատակիցները օպերատիվորեն արձագանքել են ահազանգին և Շուռիկի ապօրինությունները դադարեցրել են։ Իսկ վագոն-տնակը թաղապետարանը տեղափոխել է համապատասխան վայր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետերը զբաղվում են ծառերի ոչնչացման այս դեպքով և նյութերը փոխանցվել են տարածքի դատախազություն և Ոստիկանություն։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/26/1075728/]հայտնել էինք[/url], որ մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում էին, թե մայրաքաղաքում ավելանալու են կանաչ տարածքները, և կառավարությունն ու վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի գլխավորությամբ մայրաքաղաքում ավելացնելու են ծառերի խմբաքանակը, Երևանի սրտում՝ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Մոնումենտի այգում, ինչ-որ վանդալներ սկսել էին մի իսկական ծառերի սպանդ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երբ նկարահանում էինք, թե ինչ սպանդ էր իրականացվում նշված հատվածում, Կորեյկոյի նման մի «ակնոցավոր Շուռիկ» սպառնացել էր, թե «տարածքը իմն է, ինչ կուզեմ՝ կանեմ» և անխնա հրամայել էր տրակտորավարին, որպեսզի ծառերը արմատախիլ արվեն: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ այդ «պապկով Շուռիկը» սպառնացել էր անգամ, որ հաշվեհարդար կտեսնի, մինչդեռ, երևի, մոռացել էր «սպրիչով ուղեղը հանած սապատավորը», որ անցել են այդ ժամանակները: Կատարվածի մասին ֆոտոլրագրողը տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանին, ով հայտնել էր. «Տեղյակ ենք կատարվածի մասին և Բնապահպանության տեսչությանն ուղարկել ենք այնտեղ, ովքեր արձանագրել են և համապատասխան արձանագրությունը ուղարկելու են համապատասխան վայրեր, ովքեր զբաղվելու են»: Ա. Մարտիրոսյանը հայտնել էր նաև, որ հայտնի ինչ-որ գործարար հայտարարել է, որ տարածքը իրենն է, իր սեփականությունն է, լավ է անում, որ ծառերի հերն անիծում է, իսկ երբ նրանից Բնապահպանության տեսչության աշխատողները պահաջել էին սեփականության վկայական, այդ առեղծվածային գործարարը հայտարարել էր, որ «ինքը ոչ մի պրոբլեմ չունի, ինչ կուզի՝ կանի»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր