211652_close_icon
views-count3241 դիտում article-date 15:29 06-09-2017

Անգելա Մերկելի վրա լոլիկներ են նետել ելույթի ժամանակ

Գերմանիայի կանցլերի թեկնածու, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անգելա Մերկելի վրա լոլիկներ են նետել Գեյդելբերգ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Մերկելի ելույթի ավարտին։ Լոլիկներից մեկը դիպել է կանցլերի կոստյումին։ Սակայն փորձառու քաղաքական գործիչը չի շփոթվել և շարունակել է իր ելույթը։ Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել օրինախախտներին։ Իսկ Մերկելի ելույթին ներկա է գտնվել մոտ 3000 մարդ։

Նմանատիպ նյութեր