211652_close_icon
views-count5837 դիտում article-date 12:59 06-09-2017

Ըմբիշ Հայկ Ասատրյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Աթենքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին։ Երեկ մեկնարկած մեր ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից։ 69 կգ Սարգիս Թադեւոսյանը հաղթեց որակավորման փուլում եւ 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Դավիթ Սոլոգաշվիլիին։ 76 կգ Դավիթ Պողոսյանը եւ 85 կգ Տիգրան Համբարձումյանը դուրս մնացին որակավորման փուլից։ Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում։ Մեր թիմը նվաճեց մեկ բրոնզե մեդալ։

Նմանատիպ նյութեր