211652_close_icon
views-count10993 դիտում article-date 14:24 06-09-2017

Ուրուգվայում ձերբակալվել է իտալացի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը՝ «Կոկաինի թագավոր» Մորաբիտոն

Ուրուգվայի իրավապահները հատուկ օպերացիայի արդյունքում ձրբակալել են իտալացի հայտնի նարկոբարոն՝ «Միլանի կոկաինի թագավոր», 50-ամյա Ռոկկո Մորաբիտոյին։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վերջինս 1994 թվականից միջազգային հետախուզման մեջ էր գտնվում։ Մորաբիտոն եղել է իտալական ամենավտանգավոր հանցախմբրից մեկի՝ Նդրանգետիի ղեկավարը։ Հայրենիքում նրան մեղադրում են թմրանյութերի անօրինական շրջանառություն կազմակերպելու մեջ։ Նրա ղեկավարությամբ Միլան է հասցվում տոննաներով թմրանյութ։ Մինչ հայտնաբերվելը, վերջինս 2001 թվականից բնակվում էր զբոսաշրջային Պունտա-դել-Էստե քաղաքում՝ կեղծ փաստաթղթերով, որտեղ էլ հասցրել է ամուսնանալ ու երեխանեեր ունենալ։ Հայրենիքում նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում։

Նմանատիպ նյութեր