211652_close_icon
views-count4190 դիտում article-date 11:39 06-09-2017

ԱՄՆ-ին և Կարիբյան ավազանին է մոտենում «Հարվի» փոթորկին գերազանցող «Իրմա» փոթորիկը

ԱՄՆ-ի հարավ-արևելյան ափի և Կարիբյան ավազանի ուղղությամբ է շարժվում վերջին տասնամյակում Ատլանտիկայում հայտնի ամենահզոր «Իրմա» փոթորիկը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Մասնագետները նշում են, որ այն արդեն հասել է հզորության 5-րդ աստիճանին և գերազանցում է «Հարվի» փոթորկին, որն ավերածություններ էր գործել Թեքսաս նահանգում։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդա նահանգում, Պուերտո-Ռիկոյի ամերիկյան տարածքներում և Վիրջինյան կղզիներում։ Կենտրոնում քամու հզորությունը հասնում է ժամում մինչև 300 կմ-ի։ Ներկա պահին այն անցնում է Փոքր Անտիլյան կղզիներով։

Նմանատիպ նյութեր