211652_close_icon
views-count2568 դիտում article-date 11:13 06-09-2017

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հայտնում է gazeta.ru-ն։ Այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.18 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.57 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.41 տոկոսով՝ 1 բարելի դիմաց հասնելով 53.16 ԱՄՆ դոլարի։

Նմանատիպ նյութեր