211652_close_icon
views-count4379 դիտում article-date 23:17 05-09-2017

Հայաստանը և Ռուսաստանը հաստատել են միասնական ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը

Հայաստանը և Ռուսաստանը որոշել են Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում գործող զինվորականների կազմը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հայտնել է ՌԴ Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն: «Որոշվել է զորքերի ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը կհատկացնեն Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգին», - ասել է Կուրաչենկոն օդային պաշտպանության համակարգող հանձնաժողովի նիստում: Կուրաչենկոն ընդգծել է, որ արդեն մեկնարկել է փաստաթղթերի մշակումը, որոնց շնորհիվ կիրականացվի երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը: Հայտնի է, որ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են համապատասխան փաստաթուղթը, իսկ 2016 թվականին Պետդուման վավերացրել է այն, գրում է [url=https://ria.ru/defense_safety/20170905/1501823726.html]РИА Новости[/url]-ն:

Նմանատիպ նյութեր