211652_close_icon
views-count7469 դիտում article-date 20:42 05-09-2017

Յոշուա Կիմիհը կրկնեց լեգենդար Բեկենբաուերի նվաճումը

«Բավարիայի» պաշտպան Յոշուա Կիմիհը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեց 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը՝ ընդդեմ Նորվեգիայի (6:0): Այդպիսով, 22-ամյա ֆուտբոլիստը կրկնեց Գերմանիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերի նվաճումը: Կիմիհը Գերմանիայի հավաքականի կազմում առանց փոխարինման է անցկացրել 21 խաղ անընդմեջ: Բեկենբաուերը դա արել էր 1973-1975 թվականներին: Առաջին տեղում շարունակում է մնալ մեկ հանրահայտ գերմանացի պաշտպան՝ Բերտի Ֆոգտսը, որը 1968-1971 թվականների ընթացքում 34 խաղ անընդմեջ անցկացրել է առանց փոխարինման:

Նմանատիպ նյութեր