211652_close_icon
views-count40740 դիտում article-date 20:30 05-09-2017

Արագածի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են երեկ Ռյա-Թազա գյուղում 3 անձանց դանակահարության դեպքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Համայնքային Ոստիկանության ծառայողները տաք հետքերով բացահայտել են երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 22:30-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սպարտակ Տամոյանը, 25-ամյա Մուրազ Տամոյանը և Ռյա-Թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Համեյանը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ռյա-Թազա գյուղից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Տիտալ Թամոյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձնաց և դիմել փախուստի: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Տամոյանը հիվանդանոց է ընդունվել «հետույքի ձախ կեսի շրջանի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ, Մ. Տամոյանը «կրծքավանդակի կտրած, ծակած վերքեր ձախից, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ Ա. Համեյանը՝ «աջ ազդրի միջին երրորդականի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Տ. Թամոյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր