211652_close_icon
views-count12800 դիտում article-date 23:08 05-09-2017

Սեպտեմբերի 8-13-ը կիրականացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը ս. թ. սեպտեմբերի 8-13-ը կիրականացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում, այնուհետև սեպտեմբերի 9-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա համերգ և բաց դաս «Նարեկացի» արվեստի միությունում, սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, համերգ Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և սեպտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, հայկական ավանդական ուտեստների ցուցադրություն Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում: Փառատոնի ընթացքում տեղի կունենան համերգներ, երթեր, ցուցահանդեսներ: Արդեն ավանդական դարձած փառատոնը միտված է ժողովրդական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև միջազգային մշակութային երկխոսության խթանմանը: «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնին ելույթներով հանդես կգան բազմազգ ֆոլկ խմբեր և անհատ կատարողներ Իսրայելից, այդ թվում՝ «Քուատրոտուկան» և «Սոլովեյ» վոկալ գործիքային և «Մալտիկալչր» պարային խմբերը, ինչպես նաև «Շալոմ և Նատի» գործիքային դուետը: Հայաստանից կմասնակցեն «Տոնացույց», «Մասունք», «Նուբար», «Սասունիկ», «Կարոտ» ավանդական երգի ու պարի խմբերը և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների խումբը:

Նմանատիպ նյութեր