211652_close_icon
views-count4179 դիտում article-date 21:22 05-09-2017

Դաղստանում ավազակախմբի ղեկավարի ձերբակալության ժամանակ1 մարդ է մահացել

Դաղստանի հակաահաբեկչական ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ ահաբեկչական գործողություններում ներգրավված ավազակախմբի ղեկավարի ձերբակալության ժամանակ 1 մարդ մահացել է, ևս 1-ը վիրավորվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Նրան ձերբակալելու և իշխանություններին հանձնելու ժամանակ ավազակը կրակ է բացել, որի արդյունքում վիրավորվել է 1 ոստիկան, իսկ 1 քաղաքացի ստացել է կյանքի հետ անհամատեղելի վիրավորում», - ասվում է հայտարարության մեջ: Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանները պատասխան կրակ են բացել և վնասազերծել ղեկավարին:

Նմանատիպ նյութեր