211652_close_icon
views-count4298 դիտում article-date 19:32 05-09-2017

«Մոնակոյին» պարգևատրել են լավագույն մարզական նվաճումների համար

Եվրոպական ակունբների ասոցիացիան (ECA) «Մոնակոյին» պարգևատրել է 2016/17 մրցաշրջանում լավագույն մարզական նվաճումների համար: Կազմակերպության 19-րդ կոնգրեսում մրցանակը շնորհվել է ակումբին, որը հաջող հանդես եկավ Ֆրանսիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: Մրցանակը ստացել է մոնեգասկների ներկայացուցիչ Ֆիլիպս Դոնտը: Մրցաշրջանի արդյունքներով «Մոնակոն» ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում 58-րդ տեղից բարձրացավ 21-րդ հորիզոնական:

Նմանատիպ նյութեր