211652_close_icon
views-count2906 դիտում article-date 19:20 05-09-2017

Դոդոնն արգելել է մոլդովացի զինծառայողներին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը թույլ չի տվել երկրի զինծառայողներին մասնակցել սեպտեմբերի 7-ից 23-ը Ուկրաինայում նախատեսված ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին: Հաղորդում է [url=http://newsmaker.md/rus/novosti/dodon-zapretil-moldavskim-voennym-uchastvovat-v-mezhdunarodnyh-ucheniyah-na-ukrain-33375]newsmaker.md[/url]-ն: «Ես արգելում եմ Մոլդովայի զինվորների մասնակցությունը երկրի սահմաններից դուրս անցկացվող վարժանքներին»,- գրել է նախագահը ֆեյսբուքի էջում: Նույն էջում հրապարակվել է նաև Մոլդովայի պաշտպանության նախարարի՝ նախագահին ուղարկված նամակը, որտեղ նախարարը ներկայացնում է, որ ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունները կամրապնդեն Մոլդովայի զինված ուժերի մարտունակությունն ու կնպաստեն երկրի վարկանիշի բարձրացմանը միջազգային ասպարեզում:

Նմանատիպ նյութեր