211652_close_icon
views-count9469 դիտում article-date 20:32 05-09-2017

Ալիևի դեմ հրապարակումների հետևում կանգնած են Սորոսը և հայկական լոբբին. Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն արձագանքել է BBC-ում և Guardian-ում հրապարակումներին, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունների միջոցով մոտ 3 միլիարդ դոլար լվանալու մեջ: Հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի նախագահն ու նրա ընտանիքը կապ չունեն հրապարակված հոդվածներում ներկայացված փաստերի հետ, իսկ հրապարակումները սադրիչ բնույթ են կրում: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ հրապարակումների հետևում է կանգնած են ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը և հայկական լոբբին:

Նմանատիպ նյութեր