211652_close_icon
views-count6533 դիտում article-date 16:28 05-09-2017

«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարը տգեղ վարվեց

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն անդրադարձել է Նեյմարի տրանսֆերին ՊՍԺ: «Դա մեզ շատ հիասթափեցրեց: Ես կգերադասեի, որ նրանք իրենց որոշման մասին ավելի շուտ ասեին: Այդ դեպքում մենք նրան փոխարինող կգտնեինք ոչ թե ուռճացված շուկայում: Նրանք ամեն ինչ սխալ ու տգեղ կերպով արեցին: «Բարսելոնան» միշտ է տարբերակներ է գտնում այն խաղացողների համար, որոնք ցանկանում են հեռանալ ակումբից. Սեսկը, Պեդրոն, Սանչեսը: Մենք չենք խանգարում խաղացողներին: Նույնը վերաբերում է Նեյմարին, սակայն մենք կգերադասեինք Դեմբելեին ավելի ընդունելի գնով ձեռք բերել: Նեյմարի դեպքը մեզ համար դաս եղավ, որ մենք խաղացողների հրաժարագները ավելացնենք», ասել է Բարտոմեուն:

Նմանատիպ նյութեր