211652_close_icon
views-count16930 դիտում article-date 16:06 05-09-2017

Վրաստանը Սաակաշվիլիին կալանավորելու և արտահանձնելու հարցում է ուղարկել Ուկրաինային

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը Վրաստանի գլխավոր դատախազությունից Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաիշվիլիին կալանավորելու և արտահանձնլու հարցում է ստացել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարարի՝ եվրոպական ինտեգրման հարցերով տեղակալ Սերգեյ Պետուխովը։ Նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիի դեմ քրեական գործեր են հարուցել՝ ապօրինի յուրացում, պետական փողերի մսխում, լիազորությունների չարաշահումով այլ անձի գույքի տիրացում, զենքի անօրինական կիրառում, բռնության կիրառում հոդվածներով։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին 2015 թվականին զրկվել է Վրաստանի, իսկ այս տարվա հուլիսին՝ Ուկրաինայի քաղաքացիությունից։

Նմանատիպ նյութեր