211652_close_icon
views-count8271 դիտում article-date 14:22 05-09-2017

Սանկտ Պետերբուրգում նշվել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց Արցախի անկախության 26-րդ տարեդարձը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում հնչեցվեց հովվապետական մաղթանք, այնուհետև համայնքային «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացավ Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության տոնի առթիվ: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ արցախցիների տոնը համայն հայության տոնն է, քանի որ անկախության տարիների նվաճումները ձեռք են բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան ազատամարտին, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու մոտեցումները հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Ելույթներով հանդես եկան նաև Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանը, ԱՊՀ երկրներից փախստական և տեղահանված երեխաների «Լաստոչկա» միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ: Միջոցառումների շարքը եզրափակվեց Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

Նմանատիպ նյութեր