211652_close_icon
views-count5390 դիտում article-date 11:52 05-09-2017

Ճապոնիայում ուղևորատար օդանավը թռչնի հետ բախվելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել

«Ճապոնական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing-777 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում, հաղորդում է Reuters-ը։ Նախնական տվյալների համաձայն՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո այն բախվել է թռչնի, ինչից հետո շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել։ Օդանավը, որում եղել է 233 ուղևոր և անձնկազմի 15 անդամները, իրականացնում էր դեպի Նյու Յորք չվերթը։ Տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր