211652_close_icon
views-count13695 դիտում article-date 23:13 04-09-2017

Դանիայի մշակույթի նախարարն այցելել է «Զվարթնոց» արգելոց-թանգարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, այցելել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Դանիացի հյուրերին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, այլոք: Պատվիրակությունը ծանոթացել է 7-րդ դարի ճարտարապետական կառույցին, հիացել` նրա շքեղությամբ: Մ. Բոկը հետաքրքրությամբ դիտել է նաև արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը: «Զվարթնոց» արգելոց-թանգարանի ցուցասրահում օտարերկրացի հյուրերին անակնկալ էր սպասվում ՊՈԱԿ-ի կողմից: Հոգևոր ու ավանդական երգերի հրաշալի կատարումներով ելույթ է ունեցել «Զվարթնոց» կվարտետը: Հայկական հոգևոր երաժշտությունը անտարբեր չի թողել դանիացի հյուրերին: Տիկին Մ. Բոկեն հընթացս միացել է կատարումներից մեկի կրկներգին, ապա երախտագիություն է հայտնել «Զվարթնոց» կվարտետի գեղարվեստական ղեկավար Տիգրան Կոնինյանին` գեղեցիկ երգերի համար: «Ձեր երաժշտության միջոցով մեզ մոտեցրիք հայկական մշակույթին ու ավանդույթներին, ինձ շատ դուր եկան ձեր կատարումները», -ասել է տիկին Մ. Բոկը: Այցի ավարտին Դանիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել արգելոց-թանգարանի տպավորությունների գրքում. «Շնորհակալություն, որ հնարավորություն ընձեռեցիք այցելելու այս հրաշալի թանգարանը: Մենք շատ բան իմացանք ձեր ժողովրդի պատմության մասին»: Պատվիրակությունը վաղը կլինի նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: «[b]Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր