211652_close_icon
views-count56102 դիտում article-date 20:39 04-09-2017

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 06-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FՍ 145 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում ավտոմեքենայի ինչ-որ մասի կոտրվելու հետևանքով գլխիվայր շրջվել է և անիվների վրա մնացել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 30-35 տարեկան տղամարդ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապաետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկանալով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս պահին վթարի վայրում ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչ Անդրանիկ Օհանյանն ու տեսուչ Դավիթ Բրուտյանը, որպեսզի քննիչները վթարի վայրի զննություն կատարեն, իսկ հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ամբողջական տվյալները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր