211652_close_icon
views-count2761 դիտում article-date 23:08 04-09-2017

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին 3-րդ երեխայի են սպասում

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռը` Ուիլյամն ու նրա կինը 3-րդ երեխային են սպասում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շատ ուրախ են հայտարարել, որ 3-րդ երեխային են սպասում», - ասվում է Քենսինգթոնի պալատի հայտարարության մեջ: Պալատի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է նաև, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու թագավորական ընտանիքի մյուս անդամներն անչափ ուրախ են այս կապակցությամբ: Ինչպես հայտնում է աղբյուրը` դքսուհու մոտ տոքսիկոզ է, և նա ստիպված կլինի հրաժարվել Լոնդոնում գտնվող մանկական կենտրոն նախատեսված այցից:

Նմանատիպ նյութեր