211652_close_icon
views-count8888 դիտում article-date 21:21 04-09-2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարին

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոկին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Կոպենհագենում ՀՀ դեսպանության հիմնումից ի վեր զգալիորեն ակտիվացել են երկկողմ կապերը և փոխայցելությունները, ինչը նպաստում է տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացմանը։ Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա հույս հայտնեց, որ իր այցը կնպաստի հայ-դանիական երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվեցին մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված նախաձեռնությունները և նոր ծրագրերի հեռանկարները։ Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան Եվրոպական միություն համագործակցությունը և այդ բնագավառում սպասվող իրադարձությունները։

Նմանատիպ նյութեր