211652_close_icon
views-count2419 դիտում article-date 20:32 04-09-2017

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում միջնորդ դառնալ

Շվեյցարիան կարծիք է հայտնել, որ եկել է Հյուսիսային Կորեայի խնդիրը երկխոսության միջոցով լուծելու ժամանակը:Երկրի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր խաղալ Փհենյանի հետ բանակցություններում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն արդեն գոյություն ունեն շատ տարիներ, բայց դա ոչինչ չի փոխում: Ես կարծում եմ, որ եկել է երկխոսության ժամանակը»,- ասել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդը: «Առաջիկա շաբաթներին ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ԱՄՆ-ն և Չինաստանը կազդեն իրավիճակի վրա»,- ավելացրել է նախագահը:

Նմանատիպ նյութեր