211652_close_icon
views-count7881 դիտում article-date 18:29 04-09-2017

ՊԲ զորամասերում անց են կացվել շտաբային մարզումներ. ընդգրկվել են զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների վարչակազմերը, հրամանատարները և ծառայության պետերը

Պաշտպանության բանակի 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ին բանակի զորամասերում անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների վարչակազմերը, ապահովող և սպասարկող ստորաբաժանումների հրամանատարները և ծառայության պետերը: Զորամասերի հրամկազմը առանձին ուշադրություն է դարձրել ուսուցանվող անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանն ու գործառույթային պարտականությունների կատարման առանձնահատկություններին: Մարզումներին ընդգրկված հրամանատարները մարզվել են մարտական հաշվարկների կատարման ու ղեկավար փաստաթղթերի ճիշտ վարման, հրամանատարների կողմից որոշման ընդունման համար անհրաժեշտ տվյալների և առաջարկությունների ժամանակին ներկայացման ուղղություններում: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր