211652_close_icon
views-count5622 դիտում article-date 18:15 04-09-2017

Աշխարհի Գավաթ. Արոնյանը դուրս եկավ հաջորդ փուլ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-ին փուլում երկու խաղի արդյունքներով ուժեղ գտնվեց Դանիել Քոուդերիին՝ 2:0 և դուրս եկավ երկրորդ փուլ: Սեպտեմբերի 3-ին Արոնյանը սպիտակներով [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/03/1076388/]հաղթել էր [/url]մրցակցին, այսօր մրցավեճի երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը սևերով նույնպես հաղթանակ տարավ: Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր