211652_close_icon
views-count5482 դիտում article-date 17:13 04-09-2017

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցում է Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Կորեայում անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի (GICC) աշխատանքներին: Կորեայի Հանրապետության նախաձեռնած ամենամեծ միջազգային միջոցառումը, որը կազմակերպվում է 2013 թվակնից ի վեր, այս տարի անցկացվում է սեպտեմբերի 4-6-ը: Այն նպատակաուղղված է կառավարությունների միջև ենթակառուցվածքների, գործարարության և ֆինանսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Համաժողովի 100 բարձրաստիճան հյուրերի թվում են 20-ից ավելի նախարարներ և փոխնախարարներ, ենթակառուցվածքային ծրագրերի և բազմակողմ զարգացման բանկերի ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը: Համաժողովի մասնակից պատվիրակությունները կմասնակցեն Ճարտարապետների միջազգային միության Սեուլի համաշխարհային ճարտարապետների համագումարին և «Գլոբալ խելացի քաղաք շաբաթին»: Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտևի մեկ շաբաթ և հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա և ապագա «խելացի քաղաք» նախագծերին: Միջոցառումն ամբողջ աշխարհի հանրային, մասնավոր և գիտական ոլորտի առաջնորդների հետ հանդիպելու և լավագույն փորձին ծանոթանալու ինտերակտիվ հարթակ է: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր