211652_close_icon
views-count5183 դիտում article-date 14:39 04-09-2017

Բելգիան առաջինը եվրոպացիներից նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Բելգիայի հավաքականը H խմբում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տանելով Հունաստանի նկատմամբ, մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը: Ընդ որում, բելգիացիները առաջինը եվրոպական հավաքականներից աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեցին: Բելգիան վաստակեց 22 միավոր և երկրորդ տեղում ընթացող Բոսնիա-Հերցեգովինայից առաջ է 8 միավորով: Օրվա գլխավոր սենսացիան տեղի ունեցավ A խմբում, որտեղ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգին՝ 0:0: Սա այն դեպքում, երբ ընդամենը 4 օր առաջ Ֆրանսիան ջախջախեց Հոլանդիային: Ֆրանսիան բոլոր դեպքերում խմբի առաջատար է մնում՝ 17 միավոր, սակայն այժմ ուղեգրերի համար պայքարը նոր սրություն ստացավ. Շվեդիան ընդամենը 1 միավոր է զիջում ֆրանսիացիներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր