211652_close_icon
views-count7762 դիտում article-date 16:28 04-09-2017

Կոպենհագենում ԵԺԿ համաժողովին մասնակցում են Արմեն Աշոտյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը

Սեպտեմբերի 4-5-ը Կոպենհագենում անցկացվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովը: ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագեն, մասնակցելու է ԵԺԿ համաժողովին: ԵԺԿ համաժողովին մասնակցելու համար Կոպենհագեն է մեկնել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ելույթ կունենա ԵԺԿ համաժողովում և կհանդիպի ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Համաժողովի օրակարգում են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Նմանատիպ նյութեր