211652_close_icon
views-count4290 դիտում article-date 15:49 04-09-2017

Ժիրինովսկին առաջարկել է փոխարինող գտնել Սերգեյ Լավրովին

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը գտնում է, որ Ռուսաստանը պետք է ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարի՝ հաշվի առնելով ներկայիս միջազգային իրադրությունը, այդ իսկ պատճառով նա առաջարկել է հեռացնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Ria Novosti-ն։ «Միջազգային խնդիրները մնում են, չեն լուծվում, և մենք գտնում ենք, որ հարկավոր է առավել կոշտ գործել։ Եթե ես լինեի նախագահը, ապա կսկսեի արտգործնախարարին փոխելուց։ Նա արդեն պետք չէ այդ գործին։ Պետք է այնպիսի մարդ, ով ավելի լավը կլինի նրանից»,-ասել է Ժիրինովսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Միևնույն ժամանակ նա չի նշել այն մարդու անունը, ով կարող է, ըստ իրեն, փոխարինել Լավրովին։

Նմանատիպ նյութեր