211652_close_icon
views-count12649 դիտում article-date 14:44 04-09-2017

Շուտով կտպագրվի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Ապրիլյան Քառօրյա պատերազմի նահատակները» գիրքը

ՀՀ Նախագահի դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության նախաձեռնած «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը մուտք է գործում նոր շրջափուլ: Նախաձեռնության նպատակն է հոգեպես աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին, ամրապնդել կապը զինվորների ընտանիքների և Զինված ուժերի միջև: 2016-ի հուլիսի 10-ին մեկնարկած «Դուք մենակ չեք» (Մենք Ձեզ հետ ենք) միջոցառումների և այցելոււթյունների առաջին շարքը տևեց շուրջ մեկ տարի և իր արդյունքներն ամփոփեց 2017-ի ամռան կեսին: Այցերի շրջանակներում հավաքված հուշերն ու մեր նորօրյա հերոսների մասին տեղեկատվությունն էլ հավաքագրվեց և դարձավ մի գիրք, որը շուտով կդառնա հայոց նորագույն պատմության լիարժեք էջն ու կփոխանցվի մեր մատաղ սերունդներին: «Ապրիլյան Քառoրյա պատերազմի նահատակները» գիրքն արդեն պատրաստ է տպագրության և շուտով կհայտնվի հայորդիների սեղանին: [b]«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր