211652_close_icon
views-count6231 դիտում article-date 12:59 04-09-2017

Ազգային հավաքականը մարզվեց Դանիայի հետ հանդիպումից առաջ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 3-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» էին Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Ազգային հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիատներ: Արմեն Համբարձումյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել է Ռուսաստան, իսկ Գոռ Մալաքյանը, ով փոխարինվեց Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման ընդմիջմանը՝ չմասնակցեց մարզմանը վնասվածքի պատճառով: Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև Հայաստան-Դանիա հանդիպմանը: Չնայած ռումինացիների հետ խաղում ստացած կարմիր քարտին, մարզմանը մասնակցում էր նաև Տարոն Ոսկանյանը` երկկողմանի խաղի համար համապատասխան քանակ ապահովելու համար: Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր