211652_close_icon
views-count4663 դիտում article-date 15:23 04-09-2017

Չինաստանի հետ առևտուրը դադարեցնելու դեպքում Թրամփին կհեռացնեն պաշտոնից. Ասանժ

Եթե ԱՄՆ-ն կասեցնի Չինաստանի հետ առևտուրը, այդ դեպքում նախագահ Դոնալդ Թրամփին կարող է սպառնալ նախագահի աթոռից զրկվելու վտանգ։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նման կարծիք է հայտնել WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժը համապատասխան գրառում կատարելով Twitter-ի իր էջում։ «Հյուսիսային Կորեան իր առևտրի 90%-ը Չինաստանի հետ է իրականացնում։ Եթե Թրամփն արգելափակի իր 650 մլրդ դոլարանոց առևտուրը Չինաստանի հետ, նրանից անմիջապես վրեժ կլուծեն»,-գրառել է Ասանժը։ Նենք, որ ԱՄՆ-ի նախագահը հերթական նախաձռնությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով Փհենյանի դեմ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը էլ ավելի խստացնել։ Նա գրել էր, որ կարող է դադարեցնել այն պետությունների հետ առևտուրը, որոնք Հյս. Կորեայի հետ առևտրային հարաբերությունների մեջ են գտնվում։

Նմանատիպ նյութեր