211652_close_icon
views-count2942 դիտում article-date 12:07 04-09-2017

Մերկելը կանցլերի պաշտոնի համար հեռուստաբանավեճում հաղթել է Շուլցին

Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարող Անգելա Մերկելի և Մարտին Շուլցի միջև ընթացած հեռուստաբանավեճի արդյունքում հաղթել է Մերկելը։ Ինչպես հաղորդում է Deutche Welle-ը, բանավեճը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 3-ին։ Հաղթանակի մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Infratest dimap սոցիալական հետազոտությունների հարցերով ինստիտուտը՝ ARD հեռուստաալիքի խնդրանքով։ Ըստ արդյունքների՝ քրիստոնյա-դեմոկրատների թեկնածու Մերկելին իրենց հավանությունն է տվել հարցվածների 55%-ը, նրա հիմնական մրցակից՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Մարտին Շուլցին՝ 35%-ը։ 44%-ը ճիշտ է գնահատել միգրացիոն ճգնաժամի հարցում Մերկելի վարած քաղաքականությունը, մինչ Շուլցին այդ հարցում աջակցել է 39%-ը։ Արտաքին քաղաքականության հարցում Մերկելի դիրքորոշումը գնահատել է հարցվածների 66%-ը, Շուլցինը՝ 30%-ը։ Ինչ վերաբերում է աշխատանքի շուկայում իրավիճակին, ապա Մերկելը կրկին հաղթող է դուրս եկել՝ նրա օգտին քվեարկել է հարցվածների 45%-ը, Շուլցի օգտին՝ 40%-ը։

Նմանատիպ նյութեր