211652_close_icon
views-count84814 դիտում article-date 22:35 03-09-2017

Գիտելիքի օրը 1-ին կուրսի ուսանողը հանել էր Niva-ի հետևի համարանիշները և փորձում էր չենթարկվել ՃՈ աշխատակիցների օրինական պահանջներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան փողոցում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավարությամբ, կանգնեցրել են Niva մակնիշի 44 AP 447 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հյատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանգնեցնելու պատճառը եղել է այն, որ վարորդը՝ 18-ամյա Մառլեն Կարապետյանը, ով առաջին կուրսի ուսանող է, մեքենայի վրայից հանել էր հետևի համարանիշները, ինչպես նաև չէր ենթարկվում ՃՈ աշխատակիցների օրինական պահանջներին: ՃՈ աշխատակիցները, հասկանալով, որ վարորդը իր կամքով մեքենան չի վստահի իրենց, որպեսզի տեղափոխեն ՃՈ պահպանվող հատուկ տարածք, այն տեղափոխեցին հատուկ տարհանման մեքենայի միջոցով: Միչև մեքենան էվակուատրին կցելը, վարորդը ու իր ընկերը չէին իջնում մեքենայից ու փորձում էին ճողոպրել: Վարորդը ՃՈ աշխատակիցներին ասում էր, որ ինքը ոչ մի խնդիր չունի, ու իր մեքենան չի կարող տեղափոխվել <<պլաշչադկա>>: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր