211652_close_icon
views-count3185 դիտում article-date 18:24 03-09-2017

Հյուսթոնում «Հարվի» փոթորկի հետևանքով ավերվել է 22 դպրոց

Հյուսթոնում «Հարվի» փոթորկի հետևանքով ավելի քան 12 հազար երեխա չի կարողացել դպրոց հաճախել, քանի որ փոթորիկը ավերել է 22 դպրոց: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ավերված դպրոցների աշակերտները ժամանակավորապես կտեղափոխվեն այլ հաստատություններ: Ուսումնական տարին կսկսի սեպտեմբերի 11-ին, սակայն այն կարող է փոփոխվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բարձրացած հզոր «Հարվի» փոթորկից կադրեր էին հայտնվել համացանցում։ Այն նշված նահանգից արդեն անցել էր արդեն Փորթ-Լավաքա նավահանգստով։ Փոթորկին տրվել էր 5-ից 4-րդ աստիճանի հզորություն։ Այն շարժվել էր առավելագույնը 215 կմ ժամ արագությամբ։

Նմանատիպ նյութեր