211652_close_icon
views-count3187 դիտում article-date 18:06 03-09-2017

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կքննարկեն ԿԺԴՀ-ի գործողություններին ռազմական պատասխանի հնարավորությունը

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը պայմանավորվել են քննարկել սեպտեմբերի 3-ին հերթական միջուկային փորձարկումն իրականացրած ԿԺԴՀ-ի գործողություններին ռազմական պատասխանի հնարավությունները։ Այդ մասին գրում է TACC-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սոն Յոն Մուի և նրա ամերիկացի գործընկեր Ջեյմս Մեթիսի միջև հեռախոսազրույցի ընթացքում։ Հարավային Կորեայի իշխանությունները պատրաստ են ԿԺԴՀ-ի նոր միջուկային փորձարկման ներքո քննարկել իրենց տարածքում «ԱՄՆ-ի հզորագույն մարտավարական զենքի» տեղակայման տարբերակը։ Նաև նշվում է, որ Սեուլը կողմ է հանդես գալու ԿԺԴՀ-ի նկատմամբ «առավել կոշտ» պատժամիջոցների ընդունմանը։

Նմանատիպ նյութեր