211652_close_icon
views-count5479 դիտում article-date 17:48 03-09-2017

Bentley-ն մխրճվել է Սերբիայի նախագահի ավտոշարասյան մեջ

Bentley ավտոմեքենան մխրճվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ավոտշարասյան մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Տուժածներ չկան։ Այդ մասին գրում է TACC-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` իսպանական համարանիշերով Bentley-ն մխրճվել է ավտոշարասյան առաջին ավտոմեքենայի մեջ, որտեղ գտնվել է նախագահը, արգելափակել է թիկնապահներով երկրորդ ավտոմեքենան և փորձել փախուստի դիմել։ Սակայն երրորդ ավտոմեքենայի թիկնազորի աշխատակիցները հասել են իրավախախտներին և ձերբակալել նրանց։ Ձերբակալվել է երեք սերբ, որոնք նախկինում խախտել են օրենքը։Ըստ տեղեկությունների`մեքենան պատկանել է ֆուտբոլիսիտի: Նրանցից մեկը ՃՏՊ- ից առաջ թմրադեղ է օգտագործել։ Ներկայում պարզվում են տեղի ունեցածի մանրամասները, վթարի մեղավորներին սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում։

Նմանատիպ նյութեր