211652_close_icon
views-count2850 դիտում article-date 17:17 03-09-2017

ՌԴ ԱԳՆ-ն «զավթում է» որակել ԱՄՆ-ում ռուսաստանյան դիվանագիտական օբյեկտների փակումը

Ռուսաստանի ԱԳՆ-ն թշնամական քայլ է անվանել ԱՄՆ գործողությունները Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչության շենքերի նկատմամբ։ Այդ մասին գրում է Interfaxs-ը: «Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ իշխանությունները զավթել են Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչության շենքերը, որոնք ռուսաստանյան սեփականություն են ունեն դիվանագիտական անձեռնմխելիության։ Ռուսաստանի ներկայացուցիչների համար փակվել է նաև Նյու Յորքի առևտրային ներկայացուցչության վարձակալված տարածքներին հասանելիությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Այս վրդովեցուցիչ քայլը Վաշինգթոնի և Նյու Յորքի քաղաքամերձ, Ռուսաստանին պատկանող դիվանագիտական բնակելի համալիրների փաստացի սեփականազրկման հունով է ընթանում։ Զավթված շենքերն այժմ տնօրինում են ԱՄՆ հատուկ ծառայությունները՝ զինված ոստիկանության աջակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ տեղի ունեցած գնահատում են որպես անթաքույց թշնամական քայլ և Վաշինգթոնի կողմից միջազգային իրավումքի խախտում։

Նմանատիպ նյութեր