211652_close_icon
views-count15695 դիտում article-date 16:21 03-09-2017

Այսօր Շուշիում կկայանա ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերի «Իմ Արցախ» համերգը

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների հովանու ներքո՝ ս. թ. սեպտեմբերի 3-ին Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա «Իմ Արցախ» խորագրով համերգը, որին մասնակցելու համար մեր երկիր է ժամանել ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը։ Համերգը նվիրվում է Շուշիի ազատագրման 25 և Արցախի անկախության 26-րդ տարեդարձներին: Հայ երգարվեստի մեծ սիրահար Դանիել Դեքերը, շուրջ 15 տարի է՝ հայ ժողովրդի և Հայաստանի կողքին է: Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ադանա» և «Հիշի´ր» ստեղծագործությունների համահեղինակը թողարկել է բացառապես հայերեն երգերով ձայնասկավառակ, Երևանում հանդես եկել հայ երգարվեստը ներկայացնող համերգով: Երգիչը ցանկություն է հայտնել Արցախում հանդես գալ մենահամերգով և երգել Արցախի հանդեպ իր մեծ սիրո մասին: Նա համոզված է, որ իր այս քայլով կարող է նպաստել Արցախի ճանաչմանը և օրինակ ծառայել օտարազգի հայասեր շատ գործիչների համար։ Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Համերգը կանցկացվի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան/ և հայ երգիչների մասնակցությամբ: Ծրագրում նախատեսված են զուգերգեր Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ:

Նմանատիպ նյութեր