211652_close_icon
views-count11654 դիտում article-date 13:26 03-09-2017

Ալավերդիում հուշ-ցերեկույթ է կազմակերպվել՝ մահապարտ-ազատամարտիկներ Սեյրան Մարգարյանի և Լադիկ Հակոբյանի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ալավերդցի մահապարտ-ազատամարտիկներ Սեյրան Մարգարյանի և Լադիկ Հակոբյանի մահվան օրն էր, ովքեր 25 տարի առաջ նահատակվեցին Վաղուհասի պաշտպանության մարտերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդու համայնքապետարանի նախաձեռնությամբ ազատամարտիկների մահվան 25-րդ տարելիցի օրը համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Վարոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ազատամարտիկներ ու զոհվածների ընտանիքների անդամները ծաղիկներ խոնարհեցին ընկածների շիրիմներին: Այնուհետև մշակույթի կենտրոնում կազմակերպված հուշ-ցերեկույթի ընթացքում հիշատակի խոսք ասացին և արցախյան ազատամարտում ալավերդցիների մասնակցությունը կարևորեցին Ալավերդու հոգևոր առաջնորդ տեր Միքայել քահանա Շաղոյանը, համայնքապետարանի գլխավոր մասնագետ Սուսաննա Շավինյանը: Ս. Մարգարյանի և Լ. Հակոբյանի սխրանքի մասին պատմեցին նրանց մարտական ընկերները: Հուշ-ցերեկույթին ներկա էին նաև նրանց զավակները, թոռները: Վերջիններս՝ Սեյրան Մարգարյանն ու Բախշի Հակոբյանը, իրենց պապերի արժանի հետնորդն են՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ: Հուշ-ցերեկույթի գեղարվեստական մասում ելույթ ունեցան Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի մենակատարները: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր