211652_close_icon
views-count3876 դիտում article-date 16:50 03-09-2017

ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի

ԱՄՆ-ում 8 օր առաջ Տեխաս նահանգի վրա հասած Հարվի փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Աղբյուրը նշում է, որ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները և օգնություն ցուցաբերում տուժածներին: [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/26/1075675/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բարձրացած հզոր «Հարվի» փոթորկից կադրեր էին հայտնվել համացանցում։ Այն նշված նահանգից արդեն անցել էր արդեն Փորթ-Լավաքա նավահանգստով։ Փոթորկին տրվել էր 5-ից 4-րդ աստիճանի հզորություն։ Այն շարժվել էր առավելագույնը 215 կմ ժամ արագությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր