211652_close_icon
views-count4109 դիտում article-date 11:41 03-09-2017

Մեքսիկայում մոլեգնող «Լիդիա» փոթորկի հետևանքով կա 7 զոհ

Մեքսիկայում մոլեգնող «Լիդիա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ փոթորիկը հասել է մեքսիկական Ներքին Կալիֆոռնիա նահանգ, որտեղ զոհերի մեջ կան անչափահաս երեխաներ: Ուժգին քամու հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ, վնասվել են էլեկտրալարեր: [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/08/92384/]Ավելի վաղ[/url] Մեքսիկայի մի շարք նահանգներում մոլեգնող «Էրլ» արևադարձային փոթորիկը դարձել էր 39 մարդու մահվան պատճառ: Մահվան դեպքերը գրանցվել էին Պուեբլա և Վերակրուս նահանգներում, որտեղ բնակիչները մահացել էին փոթորկի հետևանքով առաջացած սողանքների պատճառով: Զոհերից 15-ը անչափահաս երեխաներ էին: Նշվում էր նաև, որ մի շարք նահանգներում ավելի քան 45 հազար մարդ զրկված է էլեկտրաէներգիայից:

Նմանատիպ նյութեր